00:00:00

ԵՄ–ն կուժեղացնի տնտեսական փոխգործակցությունը Իրանի հետ՝ հակառակ ԱՄՆ պատժամիջոցներին. Մոգերինի

23:19, 03 օգոստոս 2018 Աշխարհ

ԵՄ–ն կշարունակի զարգացնել եւ ուժեղացնել իր տնտեսական համագործակցությունը Իրանի հետ, չնայած ԱՄՆ պատժամիջոցների գործողության վերականգնմանը։ Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով  գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին Հարավաեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) նախարարական հանդիպմանը Սինգապուրում, փոխանցում է ՏԱՍՍ–ը։ «Մենք կաջակցենք ու կզարգացնենք  օրինական տնտեսական համագործակցություն Իրանի հետ, չնայած ԱՄՆ–ում որոշել են պատժամիջոցների գործողությունը վերականգնել՝ խախտելով իրենց պարտավորությունները Գործողությունների համատեղ համապարփակ պլանի (ԳՀՀՊ) մասով»,–հայտարարել է նա։ ԱՄՆ–ն մտադիր է օգոստոսի 6-ից վերականգնել Իրանի դեմ պատժամիջոցները, որոնք կտարածվեն Իրանի հետ համագործակցող ցանկացած կազմակերպության հետ, այդ թվում՝ ԵՄ–ի երկրների։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր