00:00:00

Միգրացիոն ճգնաժամը եվրոպական ժողովրդավարության համար սպառնալիք կդառնա

20:33, 03 օգոստոս 2018 Աշխարհ

Միգրացիոն ճգնաժամը կարող է  եվրոպական ժողովրդավարության համար սպառնալիք դառնալ։ Այս մասին հայտարարել է միգրացիայի, ներքին գործերի եւ քաղաքացիության հարցերով եվրոպական հանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսը, փոխանցում է RG–ն։ Պաշտոնյայի խոսքով՝ իրավիճակն այսօր արմատապես փոխվել է։ Այն ոչ մի ընդհանուր բան չունի այն բանի հետ, ինչ եղել է 3.5 տարի առաջ. «Սակայն, վտանգն այն է, որ պոպուլիստներն այն ծառայեցնում են իրենց նպատակներին»,–նշել է Ավրամոպուլոսը։ Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը ենթադրում է, որ 2015 թվականի համեմատ Եվրոպան ավելի լավ է  պատրաստված փախստականների խնդրի լուծմանը։ Իշխանությունները հետագայում պետք է հետեւեն, որ միգրացիան ուղղակիորեն չազդի ԵՄ սկզբունքների եւ արժեքների վրա։ Եվրահանձնաժողովը խոստացել է նաեւ, որ Բրյուսելը կօգնի Իսպանիային, որը վերջին ժամանակներս դարձել է առաջնահերթ թիրախ Աֆրիկայից փախստականների համար, բացի այդ հայտարարել է Մարոկկոյի ու Թունիսի ափամերձ պաշտպանությունն ուժեղացնելու նպատակով 55 մլն եվրո հատկացնելու մասին։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր