00:00:00

Ալիկ Սարգսյանն ու Արայիկ Գրիգորյանը ԱԺ միջանցքում հարաբերություններ էին պարզում

16:31, 07 մարտ 2018

ԱԺ-ում այսօր հարաբերություններ էին պարզում ՀՀԿ խմբակցության պատգամավորներ, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն ու Արայիկ Գրիգորյանը՝ Ավշարի Արայիկը: Պատգամավորների զրույցը տեղի էր ունենում ոչ թե աշխատասեյակում, այլ Արայիկ Գրիգորյանի աշխատասենյակի մոտ՝ աստիճանների հարեւանությամբ: Irakanum.am-ը նկատել է, որ երկու պատգամավորները զրույցի ընթացքում փորձում էին միմյանց դեմ արդարանալ: Մոտ տասը րոպե առանձնազրույցից հետո Սարգսյանն ու Գրիգորյանը հեռացան: Irakanum.am-ի հետ զրույցում Ալիկ Սարգսյանը հայտնեց, որ Արայիկ Գրիգորյանի հետ հարաբերություններ չեն պարզել, այլ պարզապես զրուցել են մարզի ոռոգման ջրի հետ  կապված խնդիրներից: «Մեր մարզի ոռոգման ջրի հետ կապված մի հատ խնդիր կար, ինքն էլ էր զբաղվել, ես էլ: Ասեցի, եթե լուծվում է, ես էլ չզբաղվեմ»,- իրենց զրույցը այսպես մեկնաբանեց Ալիկ Սարգսյանը: Նա նշեց, թե Արայիկ Գրիգորյանի հետ որեւէ բան չունի կիսելու: «Կարողա խոսակցության… ընդհանրապես հարց չունեմ Արայիկ Գրիգորյանի հետ հարց պարզելու..»,- ասաց Սարգսյանը, հավելելով, որ զրույցը տեղի է ունեցել խորհրդարանի միջանցքում, որովհետեւ Գրիգորյանի աշխատասենյակում այլ մարդիկ են եղել: «Սենյակում մարդ կար, չկարողանք խոսալ, հո երեխա չենք, էդ տարիքից վաղուց դուրս ենք եկել, կալիդորում հարց պարզելու բան չկար»,- ասաց ԱԺ պատգամավորը: Նշենք, որ եւ Արայիկ Գրիգորյանը եւ Ալիկ Սարգսյանը Արարատի մարզից են: Նրանց հարաբերությունները մամուլի տեղեկությունների  համաձայն լարված են: Բացի այդ մարզի «Արտաշատ» ջրօգտագործողների ընկերության նախագահը՝ Արթուր Ղազարյանը Irakanum.am-ի ունեցած տեղեկություններով Արայիկ Գրիգորյանի սանիկն է, ով նախկինում եւս լավ հարաբերությունների մեջ է եղել Ալիկ Սարգսյանի հետ: Հիշեցնենք, որ դեռ նախորդ տարի նախընտրական փուլում Սարգսյանի եւ Գրիգորյանի թիմիակիցների միջեւ ծեծկռտուք էր տեղի ունեցել: Մամուլի հրապարակումների համաձայն 2017 թվականի մարտի 4-ին ծեծկռտուք է եղել Արտաշատ քաղաքում՝ նախկին «Արտաշատ» հյուրանոցի մերձակայքում: Քաղաքում շրջանառվող տեղեկությունների համաձայն, ծեծկռտուքին մասնակցել են ՀՀԿ-ական թեկնածուներ, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի եւ ԱԺ պատգամավոր Արայիկ Գրիգորյանի մերձավորները: Փայլակ Ֆահրադյան    

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր