«Սրբազան պայքար» շարժումը ցավակցություն է հայտնել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի մահվան կապակցությամբ:
«Խոր կսկիծով տեղեկացանք ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Պայքարի մեր աննահանջ ընկեր Մհեր Սահակյանի ողբերգական մահվան մասին։
Ցավակցում ենք սիրելի Մհերի հարազատներին և մտերիմներին։ Արդարների հիշատակը թող օրհնությամբ լինի»,-ասված է հաղորդագրության մեջ: