ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ցավակցել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի անժամանակ ու ողբերգական մահվան կապակցությամբ․
«Շատ մեծ ցավով տեղեկացա մեր լավ գործընկեր, պայքարի ընկեր Մհեր Սահակյանի ողբերգական մահվան մասին:
Անկեղծ ցավակցություններս Մհեր Սահակյանի ընտանիքին, հարազատներին, «Հայաստան խմբակցության» և ՀՅԴ մեր գործընկերներին:
Լավ մարդ, լավ հայ, պայքարող տեսակ:
Լույսերի մեջ մնաս, Մհեր ջան»: