00:00:00

Գլենդեյլի քաղաքային խորհուրդը հաստատել է Հայ-ամերիկյան թանգարանի նախագիծը

15:35, 03 օգոստոս 2018 Աշխարհ

Ամերիկյան Գլենդեյլ քաղաքի քաղաքային խորհուրդը միաձայն հաստատել է Հայ-ամերիկյան  թանգարանի նախագիծը, գրում է Asbarez-ը՝ հավելելով,  օգոստոսի 14-ին խորհուրդը վերջնական քվեարկություն կանցկացնի թանգարանի կառուցման համար հողատարածքի տրամադրման հարցով: Հայտնի է, որ տարածքը տրվելու է վարձակալությամբ՝ տարեկան 1 դոլար խորհրդանշական վարձավճարով: Հողատարածքը տրամադրվելու է 55 տարով՝ վարձակալման ժամկետը մինչև 99 տարի երկարաձգելու հնարավորությամբ: Ըստ նախագծի՝ Գլենդեյլ քաղաքի Կենտրոնական այգում կառուցվելիք Հայ-ամերիկյան թանգարանը եռահարկ կլինի: Առաջին հարկում տեղակայված կլինի 300-350 հոգու համար նախատեսված դահլիճ, երկրորդ հարկում՝ պատկերասրահ, իսկ երրորդում՝ ուսումնական կենտրոն: Կառույցի բացօթյա տանիքը կօգտագործվի քանդակների ցուցադրության համար: Ենթադրվում է, որ թանգարանը կբացվի 2023թ.: Նախագծի կազմակերպիչներն ու ղեկավար խորհուրդը, որը բաղկացած է 10 կազմակերպությունից, նվիրաբերել են 1 մլն և 80 անհատի նվիրատվությունների միջոցով հավաքել 1.8 մլն դոլար: Այժմ ղեկավար խորհրդի անդամները հույս ունեն հավելյալ 2 մլն դոլար հավաքել մինչև տարեվերջ: Հայտնի է, որ նախորդ տարի դեմոկրատ սենատոր Էնթոնի Պորտանտինոյի միջնորդությամբ թանգարանի կառուցման համար հավաքվել էր 3 մլն դոլար: Մինչդեռ Կալիֆորնիայի նահանգապետ Ջերի Բրաունը մեկ միլիոն դոլար էր հատկացրել նախագծի իրականացմանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր