00:00:00

Հելսինկիի բնակիչներին շոգի պատճառով առաջարկել են սուպերմարկետում գիշերել

03:33, 03 օգոստոս 2018 Աշխարհ

Ֆինլանդիայի խոշորագույն K-market սուպերմարկետներից մեկը Հելսինկիի բնակիչներին առաջարկել է գիշերել զով վայրում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: Մայիսից սկսած  Ֆինլանդիայի համար անսովոր շոգ եղանակ է հաստատվել: Մայիսը դարձել է  օդերեւութաբանական դիտարկումների պատմության մեջ ամենատաք ամիսը. 25 եւ բարձր ջերմաստիճանով տաք օրերի քանակը 14 է եղել:  Հունիսին տաք օրերը 9-ն են եղել, իսկ հուլիսին` 27: Բացի այդ ֆինների բնակարաններն ու տները հիմնականում օդորակման համակարգերով ապահովված չեն: «Շատ հաճախորդներ երազում են գիշերը զով խանութում անցկացնել: Շաբաթ դուք կարող եք մեզ հետ գիշերը մնալ: Խնդրում ենք բերեք ձեզ հետ գիշերակացի իրեր», — նշվում է սուպերմարկետի հայտարարության մեջ: Բոլոր ցանկացողները պետք է խանութ ժամանեն մինչեւ փակվելը՝ այսինքն մինչեւ 22.00: Հյուրերին ընթրիք եւ նախաճաշ կառաջարկեն, իսկ խանութում լույսը կեսգիշերին կմարի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր