Նշվում է, որ ընկերության բաժնետոմսերը NASDAQ ամերիկյան բորսայում թանկացել են 1.85 տոկոսով, ինչի շնորհիվ կազմակերպության կապիտալացումը գերազանցել է մեկ տրիլիոն դոլարը:
Հուլիսի 31-ին Apple-ը հրապարակել է ֆինանսական հաշվետվություն, որի համաձայն՝ 2017-2018 ֆինանսական տարվա երրորդ կիսամյակում ընկերության շահույթը կազմել է 32 տոկոս: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ընկերության շահույթն ավելացել է 11.5 միլիարդ դոլարով: