00:00:00

Մոսկվայի դատարանը ձերբակալել է հորը` Միխայիլ Խաչատուրյանին, դանակահարելով սպանած քույրերից կրտսերին

01:42, 03 օգոստոս 2018 Աշխարհ

Մոսկվայի Օստանկինյան դատարանը ձերբակալել է 57-ամյա հոր՝ Միխայիլ Խաչատուրյանի դաժան սպանության համար կասկածվող երեք քույրերից կրտսերին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Աղբյուրի հաղորդմամբ՝ ձերբակալության ժամկետը սահմանվել է մինչև սեպտեմբերի 28-ը: Նշվում է, որ դատական նիստն անցկացվել է փակ ռեժիմով, քանի որ մեղադրյալն անչափահաս է: Աղջկա չափահաս քույրերի ձերբակալության մասին հարցը դատարանը նույնպես կքննի փակ ռեժիմով, քանի որ նիստի ժամանակ կարող է նրանց պատիվն ու արժանապատվությունը վարկաբեկող տեղեկություններ բացահայտվել: Դատարանում քույրերին աջակցելու համար էին եկել նրանց բարեկամներն ու ընկերները: Նրանց խոսքով՝ կրտսեր քույրը «շատ տխուր և կորած էր»: Հիշեցնենք, որ Մոսկվայի Օստանկինյան դատարանը որոշել է խստացնել Խաչատուրյան քույրերի դեմ մեղադրանքը: Նախկինում քույրերին սպառնում էր մինչև 15 տարվա ազատազրկում՝ «Սպանություն՝ առանց ծանրացուցիչ հանգամանքների» հոդվածով, մինչդեռ հավելյալ նյութերի քննության արդյունքում մեղադրանքը խստացվել է, և այժմ նրանց սպառնում է մինչև ցմահ ազատազրկում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր