00:00:00

Իրանը լայնամասշտաբ զորավարժություններ կանցկացնի Պարսից ծոցում. CNN

20:49, 02 օգոստոս 2018 Աշխարհ

Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻԻՀՊԿ) պատրաստվում է խոշոր զորավարժություններ անցկացնել Պարսից ծոցում՝ ի ցույց դնելով իր ռազմական ներուժը, հայտնում է CNN-ը՝ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներին հղումով: «Մենք տեղյակ ենք Պարսից ծոցում, Հորմուզի նեղուցում ու Օմանի ծոցում իրանական ռազմածովային գործողությունների ավելացման մասին: Մենք իրավիճակին հետևում ենք ամենայն զգոնությամբ»,-CNN-ի հետ զրույցում ասել է ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարության կապիտան Ուիլյամ Ուրբանը: Աղբյուրը նկատում է, որ Պարսից ծոցը, Հորմուզի նեղուցն ու Արաբական ծովը ռազմավարական տեսանկյունից խիստ կարևոր տարածաշրջան են, որտեղով անցնում են նավթատար տանկերները: Թեև ամերիկյան կողմը դեռևս որևէ ազդանշան չի ստացել առ այն, որ Իրանի կողմից իրականացվելիք զորավարժությունները թշնամական բնույթ են կրելու, այնուհանդերձ՝ ԱՄՆ-ի ռազմական հետախուզությունն անհանգստացած է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր