00:00:00

ԱՄՆ սենատը հավանություն է տվել ՌԴ–ից զենք գնող երկրների մասին օրինագծին

20:10, 02 օգոստոս 2018 Աշխարհ

ԱՄՆ սենատը հավանություն է տվել օրինագծին, որով հնարավորություն է տալիս նախագահին պատժամիջոցներ չսահմանել այն երկրների դեմ, որոնք ՌԴ–ից զենք են գնում, սական ձգտում են ավելի սերտ հարաբերություններ հաստատել Վաշինգթոնի հետ։ Օրինագիծն ընդունվել է 87 կողմ ձայնով եւ կուղարկվի Սպիտակ տուն նախագահի ստորագրման, հայտնում է «Ռադիո Սվոբոդան»։ Նախորդ ամիս ԱՄՆ պաշտպանության նախարար Ջիմ Մետիսը  դիմել է Կոնգրեսին խնդրանքով ազատել մի քանի երկրներին պատժամիջոցներից։ Նրա խոսքով՝ օրինագիծը կօգնի այն երկրներին (ինչպես, օրինակ, Հնդկաստանն է)  որոնք փորձում են դուրս գալ Ռուսաստանի ուղեծրից եւ ցանկանում են խորացնել կապերը ԱՄՆ–ի հետ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր