00:00:00

Վրաստանի նախագահը ներում շնորհեց 83 դատապարտյալների

20:05, 02 օգոստոս 2018 Աշխարհ

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին հրապարակել Է համաներման հերթական ակտը, որը վերաբերել Է 83 դատապարտյալների: Այդ մասին հայտնել Է կալանավորների համաներման պետական հանձնաժողովի նախագահ Զվիադ Քորիձեն: Վրաստանի բանտերն օգոստոսի 2-ին լքել են 40 դատապարտյալներ, որոնցից մեկը կին Է: Ինչ վերաբերում Է մնացած 43 դատապարտյալներին, ապա կրճատվել են նրանց պատժաժամկետները: Նրանց թվում Է երկու կին, մեկ անչափահաս, ինչպես նաեւ անժամկետ կալանքի դատապարտված մեկը, որի համար նախագահը ազատման կոնկրետ ժամկետ Է սահմանել: Ընդամենը համաներման հանձնաժողովը հուլիսին քննել Է 976 դատապարտյալների գործեր, հաղորդել Է Sputnik-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր