00:00:00

Անապայում ՀՀ քաղաքացու են սպանել

18:46, 02 օգոստոս 2018 Աշխարհ

Անապա քաղաքում Հայաստանի քաղաքացուն սպանած տղամարդուն մեղադրանք է առաջադրվել, հայտնում է Kubannews-ը:
ՌԴ քննչական կոմիտեի Կրասնոդարի երկրամասի քննչական վարչության տվյալներով՝ 36-ամյա տղամարդն Անապա էր ժամանել հանգստի նպատակով: Հուլիսի 30-ի երեկոյան Վիտյազևո բնակավայրում 36-ամյա հարբած տղամարդը մոտեցել է սրճարանի 43-ամյա աշխատակցին, որն այդ ժամանակ միս է տապակելիս եղել։
Զրույցի ընթացքում նրանց միջև վեճ է ծագել։ Այդ ժամանակ զբոսաշրջիկը, որի ազգությունը չի նշվում, վերցրել է դանակը և բազմաթիվ հարվածներ հասցրել տղամարդուն, ինչի հետևանքով նա մահացել է տեղում:
Դեպքի հանգամանքները պարզվում են:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր