00:00:00

Daily Mail-ն անդրադարձել է դիմահարդար Գոհար Ավետիսյանի զարմանալի կերպարանափոխություններից մեկին

01:40, 02 օգոստոս 2018 Աշխարհ

Բրիտանական Daily Mail պարբերականն անդրադարձել է մոսկվայաբնակ հայազգի դիմահարդար Գոհար Ավետիսյանի գործունեությանը, որը հայտնի է դիմահարդարման միջոցով տարբեր մարդկանց զարմանալի կերպարանափոխման վերաբերյալ ուշագրավ տեսանյութերով: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, պարբերականը ներկայացրել է 25-ամյա հայուհու մասնագիտական հմտության արդյունքում զարմանալիորեն կերպարանափոխված 63-ամյա ուզբեկ կնոջ մասին տեսանյութը: Ավետիսյանը պատմել է, որ կնոջը դիմահարդարել է նրա ծննդյան օրը՝ վերջինիս  որդու խնդրանքով՝ որպես նվեր: Տեսանյութում երևում է, թե ինչպես է կինը ապշում  վերջնական արդյունքից  ու չի կարողանում զսպել արցունքները: Instagram-ում ավելի քան 5 մլն հետևորդ ունեցող Գոհար Ավետիսյանը նշել է, որ իր աշխատանքի միջոցով մարդկանց ավելի գեղեցիկ ու ինքնավստահ դարձնելը մեծ երջանկություն է համարում: https://www.youtube.com/watch?v=-9NJeMUudY8

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր