00:00:00

53.3 մլրդ դոլար. Apple-ը վաճառքի նոր ռեկորդ է սահմանել

15:12, 01 օգոստոս 2018 Աշխարհ

Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը հրապարակել է երրորդ եռամսյակի ֆինանսական հաշվետվությունը, համաձայն որի՝ «խնձորային բրենդը» արձանագրել է 11.5 մլրդ դոլարի շահույթ: Ինչպես նշում է The Guardian-ը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ ընկերության շահույթն ավելացել է 32%-ով: Մինչդեռ Apple-ի արտադրանքի վաճառքի ծավալներն աճել են 17%-ով՝ հասնելով 53.3 մլրդ դոլար ցուցանիշի: Պարբերականը նկատում է, որ դա նոր ռեկորդ է Apple-ի համար: Ընկերության արձանագրած ցուցանիշները գերազանցել են բոլոր կանխատեսումները, ինչի արդյունքում Apple-ի արժեթղթերի գինը զգալի աճել է: Բացի այդ, ընկերության ընդհանուր կապիտալիզացիան հասել է 935 մլրդ դոլարի՝ մոտենալով խորհրդանշական 1 տրլն դոլարի շեմին: Նշվում է, որ երրորդ եռամսյակի  ընթացքում Apple-ը վաճառել է մոտ 41.3 մլն հատ iPhone, մոտ 3.5 մլն հատ Apple Watch:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր