00:00:00

Գերմանացի քաղաքական գործիչները դեմ են Էրդողանի այցին

02:58, 01 օգոստոս 2018 Աշխարհ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` սեպտեմբերին նախատեսված պաշտոնական այցը Գերմանիա գերմանացի քաղաքական գործիչների կողմից միանշանակ չի ընդունվել:
 Հարցի շուրջ gերմանացի քաղաքական գործիչները երկու հակադիր ճամբարներում են հայտնվել։ Մի մասը դեմ է Էրդողանի այցին, իսկ մյուս մասը` կողմ, փոխանցում է ermenihaber-ը: Էրդողանի այցին դեմ արտահայտված քաղաքական գործիչներից է Գերմանիայի «Կանաչների» կուսակցության համանախագահ, ծագումով թուրք պատգամավոր Ջեմ Օզդեմիրը։ Վերջինս գերմանական «Funke»-ին տված հարցազրույցում նշել է, որ Էրդողանը ժողովրդավար երկրի նախագահ չի հանդիսանում և այդ իսկ պատճառով հարկ չկա նրա համար նման ընդունելություն կազմակերպել։ Թուրք պատգամավորը դժգոհել է , որ այցը պաշտոնական է լինելու:
Էրդողանի այցին դեմ է արտահայտվել նաև ծայրահեղ աջակողմյան «Գերմանիայի համար այլընտրանք» կուսակցության անդամ Ալիս Վեյդելը։ Նա մասնավորապես  ասել է.
«Էրդողանը պետք է մնա իր տանը։ Գերմանիան կտրականապես չպետք է թույլ տա, որ  Էրդողանը քարոզչություն իրականացնի Բեռլինում»։
Միջանկյալ նշենք, որ Էրդողանը Գերմանիայում կայանալիք այցի ժամանակ պատրաստվում է նաև հանդիպել տեղի թուրքական համայնքի հետ։ Իսկ Գերմանիայի «Սոցիալ-դեմոկրատական» (SPD) կուսակցության անդամ և Գերմանիայի արտգործնախարարության խոսնակ Հայկո Մաասը դեմ չէ Էրդողանի այցին։ «Ինձ համար երբեք համոզիչ չի եղել այն պնդումը, որ դժվար գործընկերոջ հետ հնարավոր չէ խոսել»,-ասել է նա:
Թուրքիայի նախագահի այցին դեմ չէ նաև Գերմանիայի «Քրիստոնեա-դեմոկրատական» (CDU) կուսակցությունը։ Վերջինիս անդամ  Էլմար Բրոքը ասել է.
«Մենք նախկինում էլ խալիներ ենք փռել արյունոտ ձեռքերով նախագահների առջև։ Եթե միայն ժողովրդավար առաջնորդների ընդունենք, ապա Գերմանիան մոտ ապագայում միջազգային ասպարեզում միայնակ կմնա»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր