00:00:00

Թուրքական դատարանը մերժել է ամերիկյան քահանային տնային կալանքից ազատվելու մասին միջնորդությունը

02:48, 01 օգոստոս 2018 Աշխարհ

Թուրքական դատարանը մերժել է ամերիկյան քահանա Էնդրյու Բրանսոնին տնային կալանքից ազատվելու եւ ուղեւորությունների արգելքի վերացման մասին միջնորդությունը: Ինչպես հաղորդում է Anadolu գործակալությունը, Իզմիրում դատարանը մերժել է Բրանսոնի փաստաբանի միջնորդությունը` որոշելով, որ քահանայի դեմ «ուժեղ քրեական կասկածանքի» մեջ որեւէ փոփոխություն տեղի չի ունեցել: Հիշեցնենք, որ Բրանսոնը, որը կալանավորվել էր 2016-ի դեկտեմբերին, մեղադրվում է լրտեսության եւ ահաբեկիչների աջակցության համար: Նրան մինչեւ 35 տարվա ազատազրկում է սպառնում: Անցյալ շաբաթ նախագահ Դոնալդ Թրամփը Բրանսոնի գործի պատճառով հայտարարել էր Թուրքիայի դեմ հնարավոր պատժամիջոցների մասին: ԱՄՆ իշխանությունները պահանջում են անհապաղ ազատ արձակել քահանային՝ գործը քաղաքական դրդապատճառներով հարուցված համարելով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր