00:00:00

Մակեդոնիայի վարչապետը հայրենակիցներին կոչ է անում աջակցել երկրի վերանվանմանը

01:27, 01 օգոստոս 2018 Աշխարհ

Մակեդոնիայի վարչապետ Զորան Զաեւը հայրենակիցներին կոչ է անում առաջիկա հանրաքվեի ժամանակ աջակցել երկրի վերանվանմանը: Հավանության արժանանալու դեպքում երկիրը կոչվելու է «Հյուսիսային Մակեդոնիա», հաղորդում է AP-ն: Վարչապետ Զորան Զաեւը հայտարարել է, որ սեպտեմբերի 30-ի հանրաքվեն ժողովրդի համար «պատմական որոշում» ընդունելու հնարավորություն է: Երկրի անվան փոփոխությունը կօգնի վերջ դնել Հունաստանի հետ երկարատեւ վեճին, ինչը խանգարում էր Մակեդոնիային ՆԱՏՕ-ին եւ ԵՄ-ին անդամակցել: Զաեւը մակեդոնացիներին կոչ է արել «ասել» այո եւ օգտվել Եվրամիության կողմից առաջարկվող հնարավորություններից: «Ասենք, այո, «ՆԱՏՕ-ին անդամակցելու միջոցով երաշխավորված կայունությանը եւ անվտանգությանը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր