00:00:00

Դամասկոսն ամերիկյան զինվորականներից պահանջում է լքել Սիրիայի տարածքը

00:02, 01 օգոստոս 2018 Աշխարհ

Սիրիայի կառավարությունն ԱՄՆ-ից և նրա դաշնակիցներից պահանջում է անհապաղ լքել երկրի տարածքը, քանի որ նրանց ներկայությունը Սիրիայում անօրինական է: Ինչպես փոխանցում է «Ինտեֆաքս»-ը, այդ մասին Սոչիում կայացած ասուլիսում հայտարարել է աստանյան ֆորմատով բանակցություններում Սիրիայի կառավարական պատվիրակության առաջնորդ Բաշար Ջաաֆարին: Նրա խոսքով, ամերիկյան զորքերն անօրինական կերպով գտնվում են փախստականների Ղուրբան  ճամբարում, որտեղ առկա է շուրջ 55 հազար սիրիացի քաղաքացիական անձ: Սոչիում հուլիսի 30-31-ն անցկացվում է Սիրիկայի հարցով բարձր մակարդակի 10-րդ հանդիպումը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր