00:00:00

Չինաստանը կպահպանի տնտեսական աճը՝ չնայած արտաքին մարտահրավերներին

23:55, 31 հուլիս 2018 Աշխարհ

Չինաստանը կպահպանի տնտեսական աճը ողջամիտ սահմաններում  եւ կհասնի տնտեսական աճի՝ այս տարի իր առջեւ դրված ցուցանիշին, չնայած խնդիրներին, հայտնում է «Սինհուա» պետական գործակալությունը Միացյալ Նահանգների հետ առեւտրային պատերազմի ակտիվացման ֆոնին։ Համաձայն Չինաստանի կոմունիստական կուսակցության հայտարարության՝ Պեկինը մտադիր է անհրաժեշտ քայլեր ձեռնարկել զբաղվածության, ֆինանսների, արտաքին առեւտրի եւ ներդրումների կայունացման ուղղությամբ։ Չինական տնտեսությունը բախվել է նոր խնդիրների եւ մարտահրավերների, այդ թվում՝ որոշակի փոփոխությունները արտաքին միջավայրում, նշված է հայտարարությունում։ Չինաստանը ավելի լավ կհավասարակշռի իր ֆինանսական ռիսկերը եւ կսատարի իրական տնտեսությանը՝ պահպանելով փոխառությունների կրճատման կարողությունը։ Երկրորդ եռամսյակում Չինաստանի տնտեսական աճը որոշակիորեն դանդաղել է հասնելով 6.7 տոկոսի։ Վաշինգթոնի հետ առեւտրային սկանդալը մեծացրել է Չինաստանի տնտեսական հեռանկարների ռիսկերը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր