00:00:00

Թաղապետերը հրաժարական չեն տվել

16:26, 31 հուլիս 2018

«Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Ես շարունակում եմ կատարել իմ աշխատանքը»։  Այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում ասաց Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը, անդրադառնալով մամուլում տեղ գտած այն հրապարակումներին, թե ինքը եւ եւս երեք վարչական շրջանի ղեկավար հրաժարականի դիմում է ներկայացրել։ Նշենք, որ ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկու­թյունների՝ հրաժարականի դիմում ար­դեն գրել է Էրեբունի վարչական շրջա­նի ղեկավար Դավիթ Գրիգորյանը, Նոր Նորքի թաղապետ Արմեն Ուլիխանյանը, Ավանի թաղապետ Մանվել Ջավադյանը, Քանաքեռ-Զեյթունի թաղապետ Արթուր Ստեփանյանը: Արմեն Ուլիխանյանը հայտնեց, որ մյուս վարչական շրջանների ղեկավարները եւս հրաժարականի դիմում չեն ներկայացրել։ Հավելենք, որ մեր ունեցած հավաստի տեղեկություններով Տարոն Մարգարյանը հրաժարականից առաջ անցկացրած խորհրդակցության ժամանակ դիմելով քաղաքային իշխանության ներկայացուցիչներին հորդորել է մինչեւ ընտրություններ շարունակել պաշտոնավարել։ Իսկ ընտրություններից հետո, բոլոր նրանք, ովքեր կցանկանան աշխատել նոր իշխանության հետ ազատ են իրենց որոշման մեջ։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր