00:00:00

Տիգրան Ավինյանը Ինդոնեզիայի Խորհրդատվական պալատի փոխնախագահի հետ քննարկել է տուրիզմի զարգացման հարցը

16:23, 31 հուլիս 2018

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հուլիսի 30-ին, ընդունել է Ինդոնեզիայի Հանրապետության Խորհրդատվական պալատի փոխնախագահ Մահյուդին Մանսյուր Մանթեի գլխավորած պատվիրակությանը: Կառավարությունից հայտնում են, որ Ինդոնեզիայի Խորհրդատվական պալատի փոխնախագահը կարեւորել է երկկողմ հարաբերությունների խորացումը քաղաքական եւ տնտեսական ոլորտներում եւ շեշտել, որ երկու պետությունները պետք է ջանքեր գործադրեն առեւտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ: Խոսելով Ղարաբաղյան հարցի կարգավորման վերաբերյալ՝ Մահյուդին Մանսյուր Մանթեն նշել է, որ իրենք խնդրի լուծումը տեսնում են բացառապես խաղաղ բանակցությունների շրջանակներում: Կողմերը քննարկել են առեւտրատնտեսական հարաբերությունների խթանման նպատակով հուշագրի ստորագրման հնարավորությունները, զբոսաշրջությամբ երկու երկրների միջեւ կապերը խորացնելու հարցերը: Փոխվարչապետը պատրաստակամություն է հայտնել երկկողմ հարաբերությունների խորացմանն ուղղված ջանքեր գործադրելու եւ հույս հայտնել, որ քննարկված ձեւաչափերն առաջիկայում հնարավոր կլինի կյանքի կոչել: Հանդիպման ավարտին Ինդոնեզիայի Հանրապետության Խորհրդատվական պալատի փոխնախագահը պաշտոնապես հրավիրել է ՀՀ փոխվարչապետին այցելել Ինդոնեզիայի Հանրապետություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր