- Նորածինները կերակրվում են այլ սնունդով, ըմպելիքներով, ինչպես նաև՝կաթնախառնուրդով: Տարածված թյուր կարծիքներն ու սովորույթները, թե՝ կաթնախեժը վնասակար է, մեծահասակների կողմից նորածնին մեղր տալը, բժիշկների կողից՝շաքարավազ, ջուր և կաթնախառնուրդ պարունակող հատուկ հեղուկներ, հետաձգում են մոր և նորածնի ամենակարևոր առաջին շփումը:
- Կեսարյան հատումներով ծննդաբերություններիքանակի աճը: Եգիպտոսում կրկնակի աճել է կեսարյան հատումով ծննդաբերությունների քանակը՝ 2014-ին 2005-ի համեմատ՝ 20 տոկոսից աճելով մինչև 52 տոկոս: Նույն ժամանակահատվածում կրծքով վաղ կերակրումը նվազել է 40 տոկոսից մինչև 27 տոկոս: 51 երկրում իրականացված հետազոտությունը փաստում է, որ կրծքով կերակրումը վաղ սկսելու ցուցանիշները շատ ցածր են կեսարյան հատումով լույս աշխարհ եկած նորածինների շրջանում: Եգիպտոսում կեսարյան հատումով լույս աշխարհ եկած նորածինների միայն 19 տոկոսն է կրծքով կերակրվել ծնվելուց հետո առաջին մեկ ժամվա ընթացքում՝ բնական ճանապարհով լույս աշխարհ եկած նորածինների 39 տոկոսի համեմատ:
- Մայրերին ու նորածիններին տրամադրվողորակյալ խնամքի բացերը: Զեկույցը փաստում է, որ ծննդաբերության ժամանակ հմուտ բուժաշխատողի ներկայությունն իրականում այդքան էլ չի ազդում կրծքով կերակրումը վաղ սկսելու վրա: 58 երկրում 2005-2017 թթ-ին ծննդաբերությունների թիվն աճել է 18 տոկոսով, սակայն կրծով կերակրումը վաղ սկսելը՝ միայն 6 տոկսով: Շատ դեպքերում, նորածիններին մեկուսացնում են իրենց մայրիկներից անմիջապես ծնվելուց հետո, իսկ բուժաշխատողի վերահսկողությունը սահմանափակվում է: Սակայն օրինակ Սերբիայում, շնորհիվ ծննդաբերության ժամանակ մայրիկներին տրամադրվող որակյալ խնամքի, 2010-2014 թթ-ի ընթացքում կրծքով վաղ կերակրման ցուցանիշն աճել է 43 տոկոսով: