00:00:00

Չինաստանում տարվա սկզբից 36 հազար պաշտոնյա պատժվել է վատնողության համար

02:28, 31 հուլիս 2018 Աշխարհ

Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը տարվա սկզբից պատժել է ավելի քան 36 հազար պաշտոնյայի՝ վատնողության համար: Այս մասին ասվում է կուսակցության զեկույցում, հաղորդում է РИА Новости-ն: Նշվում է, որ 2012 թվականի դեկտեմբերի սկզբին Չինաստանի իշխանությունները պահվածքի «ութ կանոն» են սահմանել, որոնք ուղղված են բյուրոկրատիան ու վատնողությունը, ինչպես նաև անցանկալի վարքագիծը վերացնելուն: Աղբյուրը մանրամասնում է, որ հրապարակված զեկույցում «ութ կանոնների» ամենատարածված խախտումներն են պարգևավճարների չթույլատրված տրամադրումը, ինչպես նաև՝ նվերների շնորհումն ու պաշտոնական տրանսպորտային միջոցների օգտագործումն այլ նպատակների համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր