00:00:00

Ընդլայնումը դեպի Արեւմտյան Բալկաններ համապատասխանում է Եվրամիության ռազմավարական շահերին. Գերմանիայի ԱԳ նախարար

01:44, 31 հուլիս 2018 Աշխարհ

Ընդլայնումը դեպի Արեւմտյան Բալկաններ համապատասխանում է Եվրամիության ռազմավարական շահերին։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Հեյկո Մաասը, փոխանցում է AP–ն։ Նրա խոսքով՝ Ալբանիան եւ Մակեդոնիան բարեփոխումներ են սկսել։ Հանդես գալով Ալբանիայի ԱԳ նախարար Դիմիտրի Բուշատիի հետ հանդիպումից հետո՝ Մաասը նշել է, որ խիստ համոզված է՝ Արեւմտյան Բալկաններում մարդիկ ցանկանում են ապրել այնպես, ինչպես մենք ապրում ենք Եվրոպայում, այլ ոչ թե այնպես, ինչպես Չինաստանում կամ Ռուսաստանում։ Հաջորդ տարի ԵՄ–ն կարող է բանակցություններ սկսել Ալբանիայի եւ Մակեդոնիայի հետ ԵՄ–ին անդամակցության հարցով։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր