00:00:00

Ո՜չ Հայաստանն է ԱՄՆ-ի նման երկիր, ո՜չ էլ Կարգին Հայկոն՝ Շվարցնեգերի նման դերասան

18:03, 30 հուլիս 2018 Բլոգ

Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը կոչ է անում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանին չհամեմատել Առնոլդ Շվարցենեգերի հետ։
«Հայաստանի հպարտ քաղաքացիներ, ցանկանում եք Երևանի քաղաքապետ ընտրել Հայկին՝ ընտրեք, բայց Շվարցնեգերի օրինակը մի բերեք. ո՜չ Հայաստանն է ԱՄՆ-ի նման երկիր, ո՜չ էլ Կարգին Հայկոն՝ Շվարցնեգերի նման դերասան: Մի՜ մոռացեք, որ ԱՄՆ-ում գոյություն ունի կայացած և արդյունավետ ժողովրդավարական համակարգ, որի շնորհիվ կոմիկի կամ նույնիսկ գոմիկի բարձր պաշտոն զբաղեցնելու համար ընտրվելը մեծ պրոբլեմներ չի կարող առաջացնել: Մեզանում այդ ժողովրդավարական արդյունավետ համակարգը դեռ նոր պետք է սաղմնավորվի և ղեկավարի մասնագիտական կարողությունների գործոնը ճակատագրական նշանակություն ունի այդ համակարգի ձևավորման հեռանկարի առումով», – ֆեյսբուքյան էջում գրել է Հմայակ Հովհաննիսյանը
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստի ժամանակ որոշվել է, որ Երևանի քաղաքապետի թեկնածուն լինելու է դերասան Հայկ Մարությանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր