00:00:00

Թուրք քաղաքական գործիչը Փաշինյանի հայտարարության մասին. «Պատմական հնարավորություն է»

17:25, 30 հուլիս 2018 Աշխարհ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել, լայնորեն լուսաբանվել է թուրքական մամուլում, քննարկվել սոցցանցերում: Թուրք հայտնի քաղաքական գործիչ, Ստամբուլի Շիշլիի շրջանի նախկին քաղաքապետ Մուստաֆա Սարըգյուլը ՀՀ վարչապետի հայտարարությունը «պատմական հնարավորություն» է որակել: Սարըգյուլը իր թվիթերյան էջում մասնավորապես գրել է. «Հայաստանի վարչապետ Փաշինյանը հայտնել է, որ իրենք պատրաստ են Թուրքիայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել: Հայաստանի մեկնած ձեռքը , դիվանագիտական տեսանկյունից պետք է դիտել որպես պատմական հնարավորություն: Վերջիվերջո մեր ձեռքը, դա եղբայրական Ադրբեջանի ձեռքն է»:  
Mustafa Sarıgül @M_Sarigul

Ermenistan Başbakanı Paşinyan, Türkiye'yle ön koşulsuz diplomatik ilişkiler kurmaya hazır olduklarını söyledi. Ermenistan’ın uzattığı bu eli, diplomatik önemde tarihi bir fırsat olarak görmeliyiz. Nihayetinde bizim elimiz kardeş Azerbaycan’ın elidir.

Աղբյուր`    Ermenihaber.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր