00:00:00

ԱՄՆ-ի սենատը Թուրքիայի նկատմամբ պատժամիջոց սահմանող որոշման նախագիծ է ընդունվել

03:45, 29 հուլիս 2018 Աշխարհ

ԱՄՆ-ի սենատի արտաքին հարաբերությունների հարցերով զբաղվող հանձնաժողովը ընդունել է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանող որոշման նախագիծ։  Այդ նախագծով սահմանափակումներ են նախատեսվում Թուրքիայի նկատմամբ՝ միջազգային ֆինանսական կազմակերպություններից վարկ ստանալու հարցում։ Որոշման նախագծի ներկայացման պատճառը՝ Թուրքիայում մարդու իրավունքի և կրոնի ազատության բնագավառներում թույլ տրված խախտումներն են։ Աղբյուրը ընդգծում է, որ մինչ որոշման նախագծի ընդունումը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը և փոխնախագահ Մայք Փենսը՝ Թուրքիային սպառնացել էին պատժամիջոցներով։ Վերջիններս ասել էին, որ, եթե Թուրքիան ազատ չարձակի կալանավորված ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնին, ապա Վաշինգտոնը կդիմի պատժամիջոցների։ Վերոնշյալ նախագիծը ներկայացվել է ամերիկացի հանրապետական և դեմոկրատ մի շարք սենատորների կողմից։  Այդ սենատորների թվում է նաև ԱՄՆ-ի սենատի արտաքին հարաբերությունների հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ, Թենեսի նահանգից հանրապետական սենատոր Բոբ Քորքերը,  ինչպես նաև  Նյու Ջերսիի սենատոր Բոբ Մենենդեսը։ Աղբյուրի ընդգծմամբ՝  վերջինս աչքի է ընկնում հայամետ դիրքորոշմամբ՝ մասնավորապես Հայոց ցեղասպանության հարցում։ Թեմայի շուրջ Քորքերը ասել է. «Երբեք չէինք ցանկանա նման նախագիծ ներկայացնել, բայց մենք զգուշացրել էինք, որ, եթե Թուրքիայի կառավարությունը չդադարեցնի ԱՄՆ քաղաքացիների նկատմամբ իրականացվող անօրինական ձերաբակալությունները, ապա դրանք անհետևանք չեն մնա»։ Քորքերի խոսքերով՝ իրենց չի բավարարում Թուրքիայի դատարանի որոշումը, որով Բրանսոնի նկատմամբ բանտային կալանքի փոխարեն, սահմանվեց տնային կալանք։ Ըստ նրա՝ ամերիկացի հոգևորականը պետք է ազատ արձակվի։ Էնրդյու Բրանսոնը բողոքական եկեղեցու հովիվ է, որը 23 տարի միսիոներական առաքելություն է իրականացրել Թուրքիայում՝ մասնավորապես Իզմիրի բողոքական եկեղեցում: Կալանավորվել է 2016թ. դեկտեմբերի 9-ին Թուրքիայի կողմից ահաբեկչական համարվող «Ֆեթուլլահական ահաբեկչական կազմակերպության»  և «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) հետ կապ ունենալու և լտեսության մեղադրանքով: Հուլիսի 26-ին թուրքական դատարանը Բրանսոնի խափանման միջոցը փոխել էր՝ սահմանելով տնային կալանք: Չնայած ԱՄՆ-ը իշխանությունները ողջունել էին դատարանի որոշումը, այնուամենայնիվ, այն համարել էին ոչ բավարար:  Աղբյուր`   ermenihaber.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր