00:00:00

Թուրքիայում սպանված ռուս դեսպանի գործով նոր կալանավորված կա

00:41, 29 հուլիս 2018 Աշխարհ

Թուրքիայում 2016թ. դեկտեմբեր 19-ին լուսանկարչական ցուցահանդեսի ժամանակ սպանված ռուս դեսպան Անդրեյ Կարլովի գործով  հետաքննությունը շարունակվում է: Գործի շրջանակներում  կա նոր կալանավորված։ Վերջինս ոմն Գ. Ուֆուքն է, ով նախկին ոստիկան է։ Ոստիկանությունը պարզել է, որ Ուֆուքը կապեր է ունեցել ռուս դեսպանին սպանած Մևլութ Մերթ Ալթընթաշի հետ։  Հայտնի է, որ Ուֆուքը, Ալթընթաշի հետ միասին  ավարտել է միևնույն դպրոցը։ Նրանք մշտապես կապեր են ունեցել իրար հետ։ Կալանավորվածին առաջադրվել է  «գյուլենական համայնքին անդամակցելու» մեղադրանք, որը Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն։ Սակայն մեղադրյալը մերժել է իրեն առաջադրված մեղադրանքները։ Հիշեցնենք, որ հարձակումն իրականացրած Մևլութ Մերթ Ալթընթաշը եղել է ոստիկանության աշխատակից: Նա մտել է թանգարան Կարլովի ելույթի ժամանակ, նախ օդ է կրակել, ապա թիկունքից կրակել ռուս դեսպանի վրա: ermenihaber.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր