00:00:00

Ֆրանսիայում ինքնաթիռ է կործանվել

00:29, 29 հուլիս 2018 Աշխարհ

Ֆրանսիայի հյուսիսարեւելյան Արդեննա  նահանգում ինքնաթիռ է կործանվել, ինչի հետեւանքով երկու մարդ է զոհվել: Միջադեպը տեղի է ունեցել նահանգի վարչական կենտրոնից՝ Շարլեվիլ Մեզյեր քաղաքից քիչ հեռու: Նախնական տվյալներով, օդաչուն ինքնաթիռի հետ խնդիրները նկատել է թռիչքից անմիջապես հետո: Նա փորձել է վայրէջք կատարել, բայց դիպել է ծառի գագաթին: Ինքնաթիռում երեք ուղեւոր եւ մեկ օդաչու կար: Ուղեւորներից երկուսը` 20 եւ 32 տարեկան, ողջ են մնացել եւ կարողացել են տագնապի ազդանշան հաղորդել, իսկ 68-ամյա օդաչուն եւ երրորդ ուղեւորը մահացել են: Վթարի փաստով հետաքննություն է կատարվում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր