00:00:00

Կատալոնիայի առաջնորդները ինքնավարության խնդիրների լուծման համար սպասում են Մադրիդի առաջարկներին. Պուչդեմոն

21:03, 28 հուլիս 2018 Աշխարհ

Կատալոնիայի առաջնորդները սպասում են կատալոնական ճգնաժամի կարգավորման  վերաբերյալ պաշտոնական Մադրիդի առաջարկներին եւ պատրաստ են այս թեմայով Իսպանիայի կառավարության հետ երկխոսություն վարել: Այս մասին Բրյուսելում կայացած համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել են Կատալոնիայի վարչապետ Կիմ Տորան եւ այս պաշտոնում նրա նախորդ Կառլես Պուչդեմոնը, որը շաբաթ Բելգիա է վերադարձել Գերմանիայում ստորագրությամբ ազատվելուց հետո, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Մենք երկխոսություն ենք սկսել Իսպանիայի կառավարության եւ վարչապետ Պեդրո Սանչեսի հետ եւ հիմա կոչ ենք անում, որ դա քայլերի վերափոխվի»,- հայտարարել է Տորան՝ պատասխանելով Կատալոնիայի շուրջ ստեղծված իրավիճակի մասին հարցին, որտեղ անկախության համար պայքարը շարունակում է զգալի աջակցություն ստանալ «Մենք սպասում ենք տեսնելու, թե Սանչեսն ինչ դեղատոմս կառաջարկի կարգավորելու այն, ինչը, ինչպես ինքն է խոստովանում, քաղաքական խնդիր է»,- հավելել է Պուչդեմոնը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր