00:00:00

Գազայի հատվածում իսրայելական բանակի հետ բախումներում մեկ պաղեստինցի է մահացել

02:04, 28 հուլիս 2018 Աշխարհ

Գազայի հատվածում իսրայելական բանակի հետ բախումներում պաղեստինցի տղամարդ է մահացել, այս մասին տեղեկացնում է РИА Новостиգործակալությունը։ «Գլխի հատվածում հրազենային վնասվածքից մահացել է 43-ամյա պաղեստինցի Հան Յունիս քաղաքի արևելքում»,-ասել է զրուցած տեղի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Աշրաֆ Ալ Քադրը։ Հայտնի է, որ մահացած պաղեստինցին 153-րդն է մարտի 30-ից ի վեր, երբ Գազայի հատվածի սահմանային մասում պաղեստինցիների կողմից մեկնարկել է «վերադարձի քայլարշավը»։ Հիշեցնենք, որ երկու օր առաջ իսրայելական բանակը հարձակում է ձեռնարկել Գազայի հատվածում պաղեստինցի գրոհայինների դիրքերին՝ ի պատասխան այդ տարածքներից Իսրայելի սահմանի ուղղությամբ բացված կրակահերթի։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր