00:00:00

Մոսկվայում շտապ հոսպիտալացվել է Իոսիֆ Կոբզոնը

21:03, 26 հուլիս 2018 Մշակույթ

Ռուսական լրատվամիջոցները հայտնում են ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնի շտապ հոսպիտալացման մասին: Քաջատեղյակ աղբյուրի փոխանցմամբ՝ երգիչն այնքան թույլ է եղել, որ նրան պատգարակի վրա են տեղափոխել: Կոբզոնի կինը՝ Նելին, ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել է տեղեկությունը: Մինչդեռ նրա մամուլի քարտուղարը պատմել է, որ արտիստն այժմ իրեն այդքան էլ լավ չի զգում: «Նա վատառողջ է, բայց որևէ արտառոց բան տեղի չի ունենում»,-մանրամասնել է նա: 80-ամյա Կոբզոնը վերջին տարիներին պայքարում է քաղցկեղի դեմ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր