ՀՀ ոստիկանությունը ներկայացրել է ճանապարհատրանսպորտային պատահարների մարտի 5-ի ամփոփագիրը։
ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից տեղեկացավ, որ «մարտի 5-ին, ժամը 6.40-ին, Երևանի Ն.Զարյան և Գրիբոյեդով փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ:
«Միցուբիշի»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Մարտի 5-ին, ժամը 8.50-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արտաշատի Օգոստոսի 23-ի փողոցում վրաերթի է ենթարկել 10-ամյա տղայի, ապա վարորդը ցուցաբերել է առաջին բուժօգնություն:
Երեխան տեղափոխվել է հիվանդանոց` հետազոտման: