00:00:00

Վաթսուն տարվա ընդմիջումից հետո Մոսկվայում ներկայացվել է «Գայանե» բալետը

03:45, 25 հուլիս 2018 Մշակույթ

Վաթսուն տարվա ընդմիջումից հետո հուլիսի 24-ին Մոսկվայի Մեծ թատրոնում ներկայացվել է Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ռուսաստանում ՀՀ դեսպանությունից, բալետի ներկայացումը նվիրված է Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին, Երևանի 2800 և մեծանուն կոմպոզիտորի ծննդյան 115-ամյակներին: Բալետն ունկնդրել են ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը և ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը: Մինչ բալետի սկսվելը՝ ելույթով հանդես են եկել Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը, ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին և Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր