00:00:00

Ֆրանսիական ընդդիմությունը պահանջել է անվստահության քվե հայտնել կառավարությանը «Բենալյայի գործով»

23:14, 24 հուլիս 2018 Աշխարհ

Ֆրանսիական ընդդիմադիր աջակենտրոն «Հանրապետականներ» կուսակցությունը խորհրդարանում պահանջել է անվստահության քվե հայտնել կառավարությանը «Բենալյայի գործի» առնչությամբ, փոխանցում է ՏԱՍՍ–ը։ Երեքշաբթի կուսակցության անունից խորհրդարանական խմբակցության ղեկավար Քրիստիան Ժակոբը հայտարարել է, որ կառավարությունը փորձում է խուսափել Ելիսեյան պալատի աշխատակից Ալեքսանդր Բենալյայի կողմից մայիսմեկյան ցույցի մասնակիցներին ծեծելու գործի պատասխանատվությունից։ Քաղաքական վերլուծաբանների կարծիքով՝ «Հնարապետականների» դեմարշը հաջողության քիչ շանսեր ունի, քանի որ ընդդիմությունը խորհրդարանում փոքրամասնություն է, մեծամասնությունը նախագահ Էմանուել Մակրոնի կողմից ստեղծված իշխող «Առաջ Հանրապետություն» կուսակցությանն է պատկանում։ Անցյալ շաբաթ ֆրանսիական հեռուստաալիքների տրամադրության տակ է հայտնվել տեսանյութ, որում երեւում է, թե ինչպես է Ելիսեյան պալատի աշխատակից Ալեքսանդր Բենալյան եւ «Առաջ Հանրապետություն» կուսակցության ապարատի աշխատակից Վենսան Կրազը մայիսմեկյան ցույցի ժամանակ 2 մարդու ծեծում Փարիզի Լատինական թաղամասում։ Բենալյայի դեմ մեղադրանք է առաջադրվել, իրականացվում է հետաքննություն։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր