00:00:00

Քաշքշուք՝ Թուքրիայի խորհրդարանում (լուսանկարներ)

20:31, 24 հուլիս 2018 Աշխարհ

Թուրքիայի խորհրդարանում քաշքշուկ է տեղի ունեցել ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP-ԺԴԿ) և իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցությունների պատգամավորների միջև։ Լարվածությունը ծագել է այն բանից, որ քրդամետ կուսակցության Ստամբուլի պատգամավոր Ահմեթ Շըքը իշխող կուսակցությանը մեղադրել է ապօրինաբար իշխանությունը զավթելու մեջ։ «Ճշմարիտ խոսողների դեմ դուք ձեր անկարողությունը արտահայտում եք ագրեսիվությամբ։ Ձեր անբարոյականությունը...»,-ասել է Շըքը։ Այս խոսքերից հետո դեպի քրդամետ պատգամավորն են շարժվել իշխող կուսակցության պատգամավորները։ Վերջիններս փորձել են խանգարել Շըքին՝ խոսքը ավարտին հասցնելու։ Դրանից հետո սկսվել է քաշքշոց։ Թուրքիայի խորհրդարանի նախագահի պաշտոնակատար Մուստաֆա Շենթոֆը ստիպված է եղել 5 րոպեանոց ընդմիջում հայտարարել։ Տեղի ունեցածից հետո քրդամետ պատգամավորը պատժվել է։ Նա Թուրքիայի խորհրդարանի առաջիկա 2 նիստին մասնակցելու իրավունքից զրկվել է: Որպես բողոքի նշան՝ քրդամետ կուսակցության մի քանի պատգամավորներ լքել են մեջլիսի դահլիճը։  
Աղբյուր`    ermenihaber.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր