00:00:00

Ամերիկյան վերլուծաբանները տարբեր կերպ են գնահատում Փաշինյանի մոտեցումը ղարաբաղյան հարցում

14:11, 24 հուլիս 2018 Աշխարհ

Հայաստանի նոր կառավարության դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ ամերիկյան նախկին դիվանագետները տարբեր կերպ են գնահատում, տեղեկացնում է «Ամերիկայի Ձայնը»: «Ցանկացած նոր կառավարությանը ժամանակ է անհրաժեշտ վերջնական մոտեցումները շտկելու համար», - ասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ դեսպան Քերի Քավանոն և հիշեցնում՝ բանակցություններում ղարաբաղյան կողմի ներգրավման մասին Երևանի մոտեցումը նոր չէ: Դեռևս Քավանոյի համանախագահության տարիներին միջնորդները հանդիպումներ էին անցկացնում նաև Ստեփանակերտում: «Զարմացած չեմ, որ բարձրացնում է այդ հարցը, համոզված չեմ, թե դա ինչի կբերի, սակայն, արմատական փոփոխություններ չէի սպասի»,– ասում է նա: Ուկրաինայում ԱՄՆ-ի նախկին դեսպան, Ատլանտյան խորհրդի վերլուծաբան Ջոն Հերբսթն ընդհանրապես ղարաբաղյան կարգավորումը տեսնում է միայն Ադրբեջանի տարածքի շրջանակներում. «Իմ համոզմամբ, էթնիկ հայկական բնակչության կարիքները կարելի է ապահովել այդ տարածքն Ադրբեջանի կազմում ճանաչելով»: Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Հերբսթը բացասական է գնահատում. «Վարչապետն օգտագործեց Լեռնային Ղարաբաղի խնդիրը որպես գործիք՝ իր աջակցությունն ավելացնելու նպատակով»: Ադրբեջանում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Ռիչարդ Կազլարիչն այլ կարծիքի է: Առաջին հերթին անհրաժեշտ է բացառել խնդրի ռազմական լուծումը և այդ ուղղությամբ բոլոր քայլերը դրական են, նշում է նա։ «Կարծում եմ՝ մեզ անհրաժեշտ է առաջին հերթին մտահոգվել հակամարտության շրջանում զենքերի ավելացման, ռազմական հռետորաբանությամբ, որն առաջին հերթին հնչում է Ադրբեջանից, սակայն, երբեմն նաև Հայաստանից: Անհրաժեշտ է ամեն կերպ բացառել չնախատեսված հետևանքներով հնարավոր բախումները»,– ասում է նա

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր