00:00:00

Թրամփն Իրանին սպառնացել է հատուցմամբ, որին «ծանոթ են աշխարհի միայն մի քանի երկրներ»

00:59, 24 հուլիս 2018 Աշխարհ

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն ասել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հետ զրույցում խոստացել է, որ Իրանը սխալ գործողությունների դեպքում բարձր գին կվճարի, որը աշխարհում միայն մի քանի երկրներ են վճարել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: «Ես անցյալ շաբաթվա ընթացքում զրուցել եմ նախագահի հետ եւ նախագահ Թրամփն ինձ ասաց, որ եթե Իրանն ինչ-որ վատ քայլ կատարի, ապա բարձր գին կվճարի, որը աշխարհում միայն մի քանի երկրներ են վճարել», — ասել է Բոլթոնը, որին մեջբերում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը: Երկուշաբթի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել էր, որը եթե Իրանը շարունակի սպառնալ ԱՄՆ-ին, «տառապելու է հետեւանքների պատճառով»: Ավելի վաղ Իրանի նախագահ Հասան Ռոհանին ամերիկացի առաջնորդին կոչ էր արել «կրակի հետ չխաղալ»՝ ընդգծելով, որ Թեհրանը ոչ ոքի հետ չի պատերազմում: Նրա խոսքով՝ «Իրանի ուժը զսպիչ է»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր