00:00:00

Տորոնտոյում անհայտ անձը կրակել է անցորդների վրա. կա զոհ եւ վիրավորներ

13:02, 23 հուլիս 2018 Աշխարհ

Կանադայի Տորոնտո քաղաքի թաղամասերից մեկում անհայտ անձը կրակ է բացել անցորդների վրա, ինչի հետևանքով, ըստ նախնական տվյալների, վիրավորվել է 9 մարդ,  իսկ մեկ կին մահացել է։ Միջադեպը տեղի է ունեցել քաղաքի արևելյան մասում։ Վիրավորների վիճակի մասին տեղեկություն չի հաղորդվում։ Նշվում է, որ տուժածների թվում է 9-ամյա երեխա։ Ականատեսները պատմել են, որ լսել են բազմաթիվ կրակոցների ձայներ։ CTV հեռուստաալիքի տեղեկության համաձայն՝ ոստիկանները վնասազերծել են անցորդների վրա կրակ բացած անձին։ Նրա ինքնությունը չի բացահայտվում։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր