00:00:00

Իրանի արեւմուտքում երկրաշարժի հետեւանքով 128 մարդ է տուժել

23:02, 22 հուլիս 2018 Աշխարհ

Իրանի արեւմուտքում գտնվող Քերմանշահ նահանգում կիրակի օրը երկրաշարժի հետեւանքով 128 մարդ է տուժել: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով նահանգապետ Հուշանգա Բաջանդային: Վերջինիս տվյալներով՝ տուժածների մեծ մասի համար հոսպիտալացման կարիք չի եղել: Նահանգապետի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Քերմանշահ քաղաքից 76 կմ դեպի  արեւմուտք եւ Բաղդադից 211 կմ դեպի հյուսիս-արեւելք: Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա: Ավելի վաղ «Սինհուա» լրատվական գործակալությունը հաղորդել էր 20 տուժածի մասին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր