00:00:00

Համայնքների պալատում հայտարարել են, որ առանց ԵՄ-ի հետ գործարքի՝ Brexit-ը Մեծ Բրիտանիայի համար աղետ կդառնա

20:50, 22 հուլիս 2018 Աշխարհ

Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը առանց հետագա համագործակցության մասին համաձայնագրի երկրի համար աղետալի հետեւանքներ կունենա: Այս մասին  կիրակի Sky News-ի եթերում հայտարարել է Համայնքների պալատի իշխող Պահպանողական կուսակցության պատգամավոր Դոմինիկ Գրիվը, որը մտնում է ԵՄ-ին Միացյալ Թագավորության անդամակցությունը պահպանելու կողմնակիցների թեւի մեջ: «Կարծում եմ, որ գործարքի բացակայությունը երկրի համար բացարձակ աղետալի սցենար կլինի: Մեզ մոտ արտակարգ իրավիճակ կստեղծվի»,- ասել է նա՝ շեշտելով, որ «վճռականությամբ լի է դրան հակազդելու համար»: Բրիտանացի պատգամավորը նշել է, որ թորիների ճամբարում իր գործընկերներից ոմանք ձգտում են Brexit-ի սցենարն իրականացնել առանց ԵՄ-ի հետ գործարքի: Նրա խոսքով՝ նույն խումբը կարող է Թերզա Մեյին «հանել» վարչապետի պաշտոնից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր