00:00:00

Ֆրանսիայի ֆիննախը պահանջել է մեծացնել ինտերնետ հսկաների գործունեության հարկումը

16:23, 22 հուլիս 2018 Աշխարհ

Ֆրանսիայի էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարար Բրյունո Լե Մերը անհրաժեշտ է համարում խոշորագույն ինտերնետ հսկաների գործողությունների հարկումը: Այս մասին նա ասել է Բուենոս Այրեսում «Մեծ քսանյակի» համաժողովի շրջանակում France-Presse-ին տված հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Չի կարելի հաշտվել, որ մեր փոքր ու միջին ձեռնարկությունները պետք է ավելի բարձր հարկեր վճարեն, քան Google-ը, Amazone-ը, Facebook-ը: Խոսքն արդարության մասին է»,- ասել է ֆրանսիացի նախարարը: «Եթե ցանկանում ենք, որ միջազգային հարկային համակարգն արդյունավետ լինի, անհրաժեշտ է համապատասխան հարկեր գանձել նրանցից, որոնք ավելի մեծ արդյունք ունեն»,- նշել է Լե Մերը: «Նման բարեփոխման պատրաստումը պետք է շարունակվի Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության շրջանակում»,- կարծում է նա: Տեղեկատվական վերլուծաբանները հիշեցնում են, որ Եվրահանձնաժողովն առաջարկում է ԵՄ երկրներում «թվային հարկ» մտցնել տեղեկատվական տեխնոլոգիաների խոշոր ընկերությունների համախառն եկամտի 3 տոկոսի չափով, ինչպիսին են ամերիկյան Google-ը, Facebook-ը եւ այլ ինտերնետ հսկաները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր