00:00:00

Պենտագոնում հավանություն են տվել Պուտինին ԱՄՆ հրավիրելու Թրամփի որոշմանը

03:58, 22 հուլիս 2018 Աշխարհ

ԱՄՆ պաշտպանության փոխնախարար Ջոն Ռուդը հավանության է արժանացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ԱՄՆ հրավիրելու մասին: «Փորձի փոխանակումն ու անկեղծ քննարկումը մեր ղեկավարների միջև այն է, ինչ պետք է տեղի ունենա: Ես դա բավականին նորմալ և գործնական եմ համարում», - ասել է Ռուդը CNN-ին տված հարցազրույցում: Ամերիկացի փոխնախարարն ընդգծել է, որ Ռուսաստանը կարևոր խաղացող է միջազգային ասպարեզում: ԱՄՆ նախագահի մամլո քարտուղար Սառա Սանդերսն ավելի վաղ հայտարարել էր, որ Թրամփը Պուտինին հրավիրել է աշնանն այցելել Վաշինգտոն: Թրամփի առաջարկը փոխանցել է ազգային անվտանգության հարցերով նրա խորհրդական Ջոն Բոլթոնը: Թրամփն անձամբ գրառել էր, որ անհամբերությամբ է սպասում ռուս նախագահի հետ հաջորդ հանդիպմանը և նշել էր, որ ցանկանում է քննարկել մի շարք թեմաներ, որոնց թվում՝ Իսրայելի անվտանգությունը, Ուկրաինան, կիբերհարձակումները, տնտեսական համագործակցությունը, խաղաղությունը Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Կորեան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր