00:00:00

Իրանը սպառնում է արգելափակել Հորմուզի նեղուցը ԱՄՆ-ի պատճառով

02:38, 22 հուլիս 2018 Աշխարհ

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլահ Ալի Խամենեին սատարել է երկրի նախագահ Հասան Ռոհանիի առաջարկը նավթի մատակարարումները արգելափակելու մասին, հաղորդում է DW-ն։ «Եթե իրանական նավթի արտահանումն արգելափակվի, ապա տարածաշրջանում ոչ մի այլ երկիր եւս չի արտահանի»,-ասված է Խամենեիի հայտարարությունում։ Խամենեին նաեւ կոչ է արել Իրանի ԱԳ նախարարին խստորեն հետեւել այս հարցում նախագահի դիրքորոշմանը։ Ռոհանին նախօրեին սպառնացել էր դադարեցնել Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները դեպի միջազգային շուկա այն դեպքում, եթե ԱՄՆ-ն հասնի այլ երկրների կողմից իրանական նավթի գնումների կրճատմանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր