00:00:00

Ռուսական Հմեյմիմ ավիաբազայի ՀՕՊ միջոցները անօդաչու թռչող սարք են ոչնչացրել Սիրիայում

01:46, 22 հուլիս 2018 Աշխարհ

Սիրիայում ռուսական Հմեյմիմ ավիաբազայի հակաօդային պաշտպանության միջոցները հուլիսի 21-ի գիշերը անօդաչու թռչող սարք են ոչնչացրել, որն արձակվել է Լաթաքիայի նահանգի՝ զինյալների կողմից վերահսկվող տարածքներից։
Այս մասին տեղեկացրել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավար Ալեքսեյ Ցիգանկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Տուժածներ կամ նյութական վնաս չկա։ Ռուսական Հմեյմիմ ավիաբազան գործում է պլանային ռեժիմում»,-հավելել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր