00:00:00

Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարարն առաջարկել է արտոնյալ միգրացիոն ռեժիմ սահմանել ԵՄ երկրների քաղաքացիների համար

23:18, 21 հուլիս 2018 Աշխարհ

Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ֆիլիպ Համոնդը առաջարկել է Brexit-ից հետո արտոնյալ միգրացիոն ռեժիմ սահմանել Եվրամիության երկրների քաղաքացիներ համար, որոնք աշխատում են Միացյալ Թագավորությունում, հայտնում է The Daily Telegraph-ը։ Պարբերականի տվյալով, ֆինանսների նախարարը անհամաձայնություն է հայտնել ներքին գործերի նախարար Սաջիդ Ջավիդի դիրքորոշման հետ, որը հանդես է գալիս ազատ տեղաշարժի կասեցման օգտին։ Համոնդը հակառակն է պնդում, նա կարծում է, որ կառավարությունը պետք է իր տրամադրության տակ ունենա «հովանավորչական տեղաշարժի մեխանիզմներ», որոնցից կօգտվեն Բրիտանիայի ենթականերն ու ԵՄ երկրների քաղաքացիները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր