00:00:00

Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Սիրիայի կարգավորման մարդասիրական ուղղությունները

22:38, 21 հուլիս 2018 Աշխարհ

 Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում ի թիվս տարածաշրջանային եւ միջազգային արդիական հարցերի, քննարկել են Սիրիային մարդասիրական օժանդակություն տրամադրելու խնդիրը: Ինչպես տեղեկացնում է  Կրեմլի մամուլի ծառայությունը, Մակրոն-Պուտին հեռախոսազրույցի ընթացքում, մասնավորապես, անդրադարձ է կատարվել սիրիական հիմնախնդրի կարգավորման հումանիտար ուղղություններին, այդ թվում՝ Արեւելյան Գուտի բնակչությանը ռուս-ֆրանսիական համատեղ օժանդակություն տրամադրելու նախաձեռնության իրականացմանը: Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ ռուսական ռազմական ինքնաթիռը`  An-124 «Ruslan»- ը, շաբաթ օրը ֆրանսիական « Châteauroux» օդանավակայանից  44 տոննա մարդասիրական բեռ է տեղափոխել Սիրիայում գտնվող Խմեյմիմի օդանավակայան: Բեռը Սիրիա է  ուղարկվել Սիրիայի բնակչությանը համատեղ մարդասիրական օգնություն տրամադրելու նախագծի շրջանակում, որը մայիսի 24-ին Սանկտ Պետերբուրգում ընդունվել է Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահների կողմից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր