00:00:00

«Գանձասար-Կապանը» կպաշտպանի Արթուր Վանեցյանի թեկնածությունը

21:18, 21 հուլիս 2018 Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունում Հայաստանի Բարձրագույն խումբը ներկայացնող «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբը կպաշտպանի ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի թեկնածությունը: «Գանձասար-Կապանի» հայտարարությունը. ««Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբը ուրախությամբ է ընդունել այն լուրը, որ Հայաստանի Ազգային Անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը պատրաստակամություն է հայտնել մասնակցելու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններին։ «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբը պաշտպանում է Արթուր Վանեցյանի թեկնածությունը՝ ՀՖՖ նախագահի պաշտոնում։ Վստահ ենք, որ նրա ընտրվելը միայն ու միայն կնպաստի հայկական ֆուտբոլի զարգացմանն ու առաջընթացին»,- ասվում է հայտարարությունում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր