Ուկրաինայի հավաքականի նախկին բռնցքամարտիկ Հովհաննես Հովսեփյանը կառաջադրի իր թեկնածությունը Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնի համար։
Հիշեցնենք, որ այն թափուր է մնացել Արթուր Գևորգյանի լիազորությունների դադարեցումից հետո:
Ներկայացնելով իր ծրագրերը Հովհաննես Հովսեփյանը վստահեցեց, որ այս պաշտոնը ցանկանում է զբաղեցնել մեկ նպատակով` առավելագույնն ու լավագույնն անելու համար:
«Այսօր մարզաձևի զարգացման համար պահանջվում են մեծ ներդրումներ, ֆեդերացիայի նախկին նախագահի խոսքով պահանջվում է մոտ 3oo.000 դոլար չափով ներդրում: Սիրելով այս մարզաձևը և ունենալով որպես օրինակ Գագիկ Ծառուկյանին, ով մշտապես կանգնած է հայկական սպորտի կողքին, ես էլ ուզում եմ իմ լուման ներդնել բռնցքամարտում: 3oo.000 դոլարը այն մինիմալ ներդրումն է, որ պատրաստակամ եմ իրականացնել»,-նշեց նախկին բռնցքամարտիկը:
Նշենք, որ ֆեդերացիայի ներկայացուցիչները մեծ ոգևորությամբ են ընդունում Հովհաննես Հովսեփյանի առաջարկներն ու ծրագրերը: Միաժամանակ տեղեկացնենք, որ որոշիչը լինելու է ֆեդերացիայի անդամների ձայնը։ Եթե նրանք նախապատվություն տվեցին Հովսեփյանին, ապա վերջինս կգլխավորի բռնցքամարտի ֆեդերացիան։
Նշենք նաեւ, որ ՀԲՖ նախագահի ընտրությունը տեղի կունենա օգոստոսի 4-ին:
https://www.youtube.com/watch?v=GUbe65b7HGI&feature=youtu.be